Logo

Articles

Բեռնարդ Մեդոֆի եղբորը դատեցին

medd 4 Խոշորագոյն ֆինանսական բուրգի ստեղծող Բերնարդ Մեդոֆի կրտսեր եղբայրը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախությանը մասնակցելու մեղադրանքով: Փիթըր Մեդոֆը գործարք է կնքել արդարադատության հետ եւ նրա պատժաժամկետը կրճատվել է: Նա իրեն մեղավոր է ճանաչել ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեջ, միաժամանակ հայտնել, թե խարդախության մասին իմացել է միայն եղբոր ձերբակալության նախօրեին: -Ես ամաչում եմ արարքիս համար: Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ, - ասել է 67-ամյա Փիթըր Մեդոֆը, հայտնում է Reuters-ը: Փիթըր Մեդոֆը կկալանավորվի փետրվարին: Ավելի վաղ նա համաձայնել էր համագործակցել քննության հետ, նաեւ համաձայնել էր իր, կնոջ եւ դստեր գրեթե բոլոր ակտիվների առգրավմանը: Փիթըր Մեդոֆը եղբոր՝ Բերնարդ Մեդոֆի Madoff Investment Securities հիմնադրամում զբաղեցնում էր կորպորատիվ կառավարման եւ վերահսկման բաժնի ղեկավարի պաշտոնը: 74-ամյա Բերնարդ Մեդոֆը դատապարտվել էր 2009թ.` 150 տարով: Նրա տրամադրության տակ եղած գումարային միջոցների ծավալը հասնում էր տասնյակ միլիարդավոր դոլարների: Խարդախության բացահայտումից հետո հաջողվել է ներդրողներին վերադարձնել դրանց միայն մի մասը: Կայացված դատավճիռը երկրորդն է Մեդոֆի բուրգի գործով: Եւս 9 ամբաստանյալների դատավարությունը շարունակվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.