Logo

Articles

Մերկ տղամարդը վազել է փողոցով

Created on Friday, 21 December 2012 02:27 Written by AMGA TV

nak 6Լոս Անջելեսի կենտրոնում ձերբակալվել է մերկ տղամարդը, ով թմրանյութերի ազդեցության տակ վազում էր փողոցներով եւ բարձրանում մեքենաների տանիքների վրա: Ականատեսների վկայությամբ, տղամարդուն նման վիճակում առաջին անգամ նկատել են վերելակում, ապա նա վիճել է հյուրանոցի աշխատակցի հետ եւ վազվզել South Spring փողոցով: Նրա վարքը չափազանց տարօրինակ է եղել, քանի որ բացի մերկ լինելուց, նա նաեւ մագլցել է մեքենաների վրա, թռչկոտել, վնասել մեքենաները: Նա նաեւ իրեն է վնասել, քանի որ քայլել է կոտրված ապակիների վրայով: Ֆորդ Մասթենգ մեքենայի վարորդը հարվածել է տղամարդու դեմքին եւ տապալել նրան, իսկ վրա հասած ոստիկանները ձերբակալել են կասկածյալին եւ տեղափոխել Los Angeles County-USC Medical Center:  Նրան առաջադրվելու է վանդալիզմի եւ թմրանյութ օգտագործելու մեղադրանք

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.