Logo

Articles

Քլինթոնը հետաձգում է ճանապարհորդությունները

Created on Thursday, 20 December 2012 23:12 Written by AMGA TV

clent 5ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընն առաջիկա շաբաթներին չի մեկնի արտերկրյա ուղեւորությունների՝ հիվանդության պատճառով: Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռեյնսը հաղորդել է, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել երկրարատեւ թռիչքերից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիլըրի Քլինթընը վարակվել է աղիքային լուրջ հիվանդությամբ, որի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ նախատեսված այցերը: Հայտնի է դարձել նաեւ, որ ուժեղ ջրազրկման հետեւանքով ԱՄՆ-ի պետքարտուղարը գիտակցությունը կորցրելով ընկել է եւ ուղեղի ցնցում ստացել: Հիլըրի Քլինթընն ԱՄՆ-ի ամենաշատ ճամփորդող պետքարտուղարն է: 4 տարվա ընթացքում նա այցելել է 112 երկիր եւ ինքնաթիռում անցկացրել մոտ 400 օր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.