Logo

Articles

Time-ի Տարվա մարդը նախագահ Օբաման է

obbbbb 5 Time ազդեցիկ պարբերականը 2012թ․ Տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային․ նրա լուսանկարը կհայտնվի պարբերականի այս տարվա վերջին համարի շապիկին։ -Մենք բոլորս մշակութային ու ժողովրդագրական պատմական փոփոխությունների սահմանագծին ենք, եւ Օբաման դրանց խորհրդանիշն է ու որոշ իմաստով՝ նոր Ամերիկայի ճարտարապետը,- նշել է Time-ի գլխավոր խմբագիրը։ Օբաման Time-ի Տարվա մարդ է դառնում արդեն երկրորդ անգամ․ պարբերականի խմբագրությունն ԱՄՆ նախագահին այս տիտղոսն առաջին անգամ շնորհել էր 2008թ։ Նշենք, որ պարբերականի ընթերցողներն անցյալ շաբաթ անլայն հարցման ընթացքում Տարվա մարդ էին ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հատկանշական է, որ մինչ այժմ խմբագրության եւ ընթերցողների ընտրությունը երբեք չի համընկել։ Time-ի խմբագրությունը Տարվա մարդ է ընտրում 1927-ից․ այս տիտղոսն առաջին անգամ ստացել է ամերիկացի օդաչու Չառլզ Լինբըրգը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.