Logo

Articles

Սողանքը շրջել է գնացքը

Created on Thursday, 20 December 2012 11:59 Written by AMGA TV

sor 5Սողանքը հարվածել է բեռնատար գնացքին եւ հանգեցրել դրա տապալմանը Վաշինգթըն նահանգում: Միջադեպը տեղի է ունեցել Էվերեթթ քաղաքի մերձակայքում, նախօրեին երեկոյան: Սողանքը թափվել է 100 ոտնաչափ բարձրությունից Burlington Northern Santa Fe բեռնատար գնացքի վրա, որը Սիաթլից ուղեւորվում էր Էվերեթթ: Բեռնատարը տարբեր բեռներ էր տեղափոխում, այդ թվով մեծ քանակությամբ թունաքիմիկատներ, պարարտանյութեր եւ մաքրող հեղուկ: Սողանքի հարվածից միանգամից ռելսերից դուրս են եկել եւ շրջվել յոթ վագոններ: Միջադեպի հետեւանքով բարեբախտաբար ոչ ոք ի տուժել: Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են հարեւանությամբ գտնվող տները, իսկ վտանգավոր նյութերի հետ աշխատող խումբը ստուգումներ է իրականացրել` պարզելու արդյոք արտահոսք չկա: Համենայն դեպս, գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, իսկ տեղանքը շրջափակվել առնվազն 48 ժամով` անվտանգության նկատառումներով: Նշենք, որ նույն շրջանում նույնպիսի դեպք կրկին տեղի էր ունեցել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.