Logo

Articles

Իրար են բախվել 70 մեքենաներ

meq 4Կալիֆորնիա նահանգի հյուսիսում՝5-րդ մայրուղու վրա մերկասառույցի պատճառով իրար են բախվել շուրջ 7 տասնյակ ավտոմեքենա: Անտառապահության վարչության ներկայացուցիչ Սյուզի Բրեդին հայտնել է, որ խոշոր վթարը տեղի է ունեցել Սիսքյու շրջանում, ՈՒայրիկա բնակավայրից ոչ հեռու: Դեպքի պահին տվյալ տարածքում ջերմաստիճանը շատ ցածր է եղել եւ մեքենաների բախումը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով: Բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան, մի քանի տասնյակ վարորդներ եւ ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Բրեդիի խոսքերով՝ վթարի ենթարկված ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մոտ մեկ մղոն երկարությամբ: Ճանապարհահատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, անորոշ ժամանակով փակվել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.