Logo

Articles

Օբաման աջակցում է զենքի վաճառքի արգելքին

obammm 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սատարում է կոնգրեսում զենքի վաճառքի արգելքի մասին օրինագծի քննարկման գաղափարը, բայց կարծում է, որ դա բռնությունը դադարեցնելու միջոցներից մեկն է միայն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Վերջինիս խոսքերով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է վերականգնել հարձակողական բնույթի զենքերի վաճառքի, պահպանման ու կրման նկատմամբ մինչեւ 2004 թվականը եղած սահմանափակումներն ու արգելքը: Նա նշել է, թե ԱՄՆ-ի նախագահը սատարում է սենատոր Դայան Ֆանսթայնի գաղափարը, որի համաձայն՝ պետք է վերածնվի զենքի վաճառքն արգելող օրենքը, բայց Օբաման կարծում է, որ խնդիրն ավելի լայն է: Քարնին նշել է, որ նախագահը անհրաժեշտ է համարում համազգային երկխոսություն անցկացնել բռնության դեմ պայքարի խնդիրները քննարկելու համար: Նշենք, որ Միացյալ Նահանգներում զենքի վերահսկման հարցը սրվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ 20-ամյա Ադըմ Լանզան գնդակահարել է 27 մարդու, այդ թվում 20 երեխայի: Դրանից հետո կտրուկ աճել են զենքի վաճառքի ծավալները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.