Logo

Articles

Ներկայացուցիչների պալատը քվեարկելու է

Created on Wednesday, 19 December 2012 22:06 Written by AMGA TV

adddm 5ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները քվեարկության են դնում ֆիսկալ ճեղքվածքից խուսափելու իրենց նախագիծը: Քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի: Reuters-ը, վկայակոչելով Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կենտորին, հայտնում է, որ ֆիսկալ ճեղքվածքից խուսափելու հանրապետականների առաջարկած տարբերակը նախատեսում է հարկային արտոնությունների պահպանում այն մարդկանց համար, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 1 միլիոն դոլարը: ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, ամենայն հավանականությամբ կընդունի նախագիծը, սակայն Սենատում, որտեղ ուժեղ են դեմոկրատների դիրքերը, այն չի անցնի: Դեկտեմբերի 17-ին Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները մերժել էին Սպիտակ տան առաջարկած փոխզիջումային նախագիծը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.