Logo

Articles

Հրազենի վաճառքի կոշտ սահմանափակումների կոչ

Created on Monday, 17 December 2012 23:37 Written by AMGA TV

stopp 5ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրազենի վաճառքի կոշտ սահմանափակումների կոչ են արել: Առաջարկվող միջոցառումների շարքում է ավտոմատ հրացանի եւ լայն տրամաչափի հրազենի արգելքը: Նախաձեռնությունն առաջ է քաշել Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Ջան Լարսընը: -Մենք պետք է լուրջ քննարկում սկսենք: Մեր երկրի պատմության մեջ տեղի ունեցած 12 ամենաարյունալի հանցագործությունների կեսը տեղի է ունեցել վերջին 5 տարում: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք այլեւս չեն կրկնվի,- ասել է Լարսընը: Նա առաջարկում է խստացնել գնորդների ստուգումները եւ արգելել մի շարք ավտոմատ եւ ծայրաստիճան հզոր հրազենը:

Նրա նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Կաննեկտիկըտի, Կալիֆոռնիայի եւ Նյու-Յորքի դեմոկրատ կոնգրեսականներ Ռիչըրդ Բլումընտեյլը, Ջորջ Միլլըրն ու Քերըլայն Մաքքարթին:  Հիշեցնենք, որ վերջին անգամ հրազենի գնման եւ պահման օրենքները ԱՄՆ-ում խստացվել են 1994 թվականին: 2004-ին լրացել է կիսաավտոմատ զենքի որոշ տեսակների վաճառքի արգելքի ժամկետը:Զենքի վաճառքի կանոնների խստացման օգտին հանդես են եկել շատ քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ: Աստղերը ևս հանդես են եկել զենքի վաճառքն արգելելու պահանջով և վրդովմունք են արտահայտել իշխանությունների` այդ ոլորտում ունեցած բացթողումների դեմ։ Հրազենի ազատ վաճառքի դեմ է հանդես եկել նաև Նյու Յորքի քաղաքապետը:

Ինչպես նշում են լրատվամիջոցներն ու փորձագետները, զենքի ազատ առևտրի սահմանափակումը դժվարանում է ոչ միայն նրանով, որ կգնահատվի որպես ԱՄՆ Սահմանադրության խախտում, այլ նաև դրան խոչնդոտում է զենքի ազդեցիկ լոբբին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.