Logo

Articles

Ջան Քերրին կդառնա պետքարտուղար

carey 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է սենատըր Ջան Քերիին նշանակել պետքարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրը չէր բացառել, որ Քերին կարող է նշանակվել պետքարտուղարի պաշտոնում:Քերիի մասին, որպես պետքարտուղարի հավանական թեկնածուի, սկսեց խոսվել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հայտարարեց, թե չի պատրաստվում պայքարել պետքարտուղարի պաշտոնի համար: Օբաման ափսոսանք էր հայտնել, որ Ռայսի թեկնածությունը բուռն բողոք էր առաջացրել հանրապետական սենատըրների շրջանում:Նշենք, որ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջան Քերին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ եւ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.