Logo

Articles

11 փամփուշտով մարդ սպանած ոստիկանը անմեղ է

 

monteca 5Իշխանությունները անմեղ են ճանաչել Կալիֆոռնիայի Մանտեկա քաղաքի փողոցներից մեկում 11 փամփուշտով մի տղամարդու սպանած ոստիկանին: Սկանդալի կենտրոնում հայտնվածը քաղաքի ոստիկանության սպա Ջեյսմ Մուդին է: Նախնական ստուգման արդյունքներով՝ նրա դեմ ոչ միայն գործ չի հարուցվել, այլեւ նա վերադարձել է ծառայության: Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հունիսի 11-ին: Ոստիկանը 13 անգամ կրակել էր 34-ամյա Էռնեստո Դուենեսի ուղղությամբ, սակայն 11 փամփուշտ էր նրան դիպչել: Կադրերը ֆիքսել էր պարեկային մեքենայի վրա տեղադրված տեսախցիկը: Այդ օրը իրավապահը դարանակալել էր ՝ ձերբակալելու տնային բռնության մեջ կասկածվողին: Երբ տանն է մոտեցել սպիտակ մեքենան, որում ուղեւորի նստaեղին եղել է կասկածյալը, ոստիկանը սկսել է ձերբակալման օպերացիան: Համաձայն պաշտոնական ոստիկանական վարկածի՝ կասկածյալի աջ ձեռքում դանակ է եղել: Սակայն զոհվածի փաստաբանները պնդում են, որ նա անզեն է եղել: -Անմիջապես ցա՛ծ գցեք դանակը, ձեռքերը վե´ր, մի´ շարժվեք, այլապես կկրակեմ,- ձայնագրության մեջ լսվում են Մուդիի բղավոցները: Զոհվածի փաստաբանները որոշել են հրապարակել տեսանյութն այն բանից հետ, երբ դատարանը ոստիկանի գործողությունները օրինական է ճանաչել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.