Logo

Articles

Սյուզըն Ռայսը հրաժարվեց հետագա պայքարից

rice 8ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հանել է թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար պայքարից, տեղեկացրել է Սպիտակ տունը։ 

Հենց նա էր համարվում Հիլըրի Քլինթընին փոխարինելու համար ամենահավանական թեկնածուներից մեկը։ Նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Ռայսը գրել է, որ իր նշանակումն այդ պաշտոնին կարող է մի շարք դժվարությունների եւ տարաձայնությունների պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ Սյուզըն Ռայսին խիստ քննադատության էին ենթարկել հանրապետականները՝ ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո արած հայտարարության համար։ Օբամային ուղղված նամակում 48-ամյա դիվանագետը գրել է, որ ինքը ստիպված է հրաժարվել պայքարից՝  իր ընդդիմադիրների պատճառով։ Օրենքով՝ պետքարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է սենատըրների երկու երրորդի համաձայնությունը, ինչը հանրապետականներին հնարավորություն կտար արգելափակել նրա թեկնածությունը։ -Ես համոզված եմ, որ իմ նշանակման գործընթացը կլինի երկար, դժվար եւ թանկ՝ ձեր եւ մեր երկրի ազգային շահերի ու միջազգային առաջնահերթությունների համար,-ասված է Օբամային ուղղված նամակում։ Ի պատասխան նախագահը հայտարարել է, որ մեծ ափոսանքով է հետեւում վերջին շաբաթների ընթացքում Սյուզըն Ռայսի դեմ իրականացվող անարդար հարձակումներին։ Ռայսն Օբամայի վաղեմի դաշնակիցն է, եւ նախագահը բազմիցս հրապարակավ պաշտպանել է նրան։ Փորձագետների համոզմամբ՝ սենատըր Ջան Քերրին այժմ ամենահավանական թեկնածուն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլըրի Քլինթոնին փոխարինելու համար։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.