Logo

Articles

Զանգվածային սպանություն Կանեկտիկըտի դպրոցում

dproc 5ԱՄՆ-ի Կանեկտիկըտ նահանգի  Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 27 մարդ: Sandy Hook տարրական դպրոցում, որտեղ 625 երեխա է սովորում, ավելի քան 100 կրակոցներ են հնչել: 911 ծառայությունում առաջին ահազանգը, օգնության հասնելու խնդրանքով, ստացվել է 9:11-ին: Դրանից հետո դպրոցը շրջապատել էին տասնյակ իրավապահներ: Փակվել էին նաեւ Նյութաունի բոլոր դպրոցները: Իրավապահների կողմից սպանվել է նաեւ զինված անձը, ով կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ: Հանցագործը 2Օ-ամյա Ադըմ Լանզան է ով դպորց է մտել զինված եւ զինվորական համազգեստովԶոհերի թվում 20 երեխաներ կան 5-ից 10 տարեկան, հաստատվել է նաեւ դպրոցի տնօրենի եւ հոգեբանի մահը: Նախնական տվյալներով, սպանվածներից մեկը հենց մարդասպանի մայրն է Նենսի Լանզան ով աշխատում էր այդ դպրոցում, իսկ մինչ այդ տան մուտքի մոտ Ադըմը կրակել էր մոր վրա: Ոստիկանությունը դեպքի վայրից հայտնել է, որ դեպքի վայրում առնվազն 2 ատրճանակ է հայտնաբերվել` մեկը Glock, մյուսը Sig Sauer մակնիշի: Նյութաուն քաղաքը գտնվում է Նյու Յորքից 80 մղոն հյուսիս-արեւելք: իրավապահները ձերբակալել են Ադըմի եղբորը Ռայըն Լանզաին հարցաքննության նպատակով։

Նախագահ Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ծնողներին եւ հարազատնրին նշելով, որ մահացածների մեծամասնությունը երեխաներ էին հինգից տաս տարեկան նրանց կյանքը դեր առջեւում էր եւ հուզվել։ Սպիտակ տան դրոշը իջեցված է, սգում է ողջ ամերիկացի ժողովուրդը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.