Logo

Articles

Ցանկանում էին սպանել Բիբըրին

beeeb 5ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է երեք տղամարդու հանցավոր պայմանավորվածությունը, ովքեր պատրաստվում էին թլպատել, ապա սպանել երիտասարդ երգիչ Ջասթին Բիբըրին: Ըստ ոստիկանության՝ Մարկ Սթեյկը եւ նրա զարմիկ Թաներ Ռուինը վարձված են եղել բռնաբարության եւ սպանության համար դատապարտված Դան Մարտինի կողմից՝ Նյու Յորքում Բիբըրի նոյեմբերին կայանալիք համերգից հետո նրան առեւանգելու եւ փողկապով խեղդելու նպատակով: Ըստ տվյալների, Սթաակը հանդիպել է Մարտինին Նյու Մեքսիկո Լաս Կրուզես բանտում, որտեղ Մարտինը նրան կոչ է արել սպանել չորս մարդու, այդ թվում նաեւ Ջասթին Բիբերին։ Մարտինը Բիբերի երկրպագուն է եւ նույնիսկ Բիբերի պատկերով դաջվածք է արել իր ոտքին։ Նա իբրեւ թե հրամայել է սպանել եւ թլպատել երգչին եւ նրա թիկնապահին։ Սթեյկը ձերբակալվել է Վերմանտում, ավելի ուշ՝ Նյու Յորքում հայտնաբերվել է նաեւ Ռուինը, ում մեքենայում մկրատ են հայտնաբերել։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.