Logo

Articles

Ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունը

vata 8ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնակին հայտարարել է, որ ֆիսկալ ճեղքվածքը` այն է հարկերի կտրուկ բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը, արդեն վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանը: Բերնանկին նման հայտարարությամբ հանդես է եկել բաց շուկայում գործողությունների կոմիտեի երկօրյա նիստից հետո: Բերնակիի խոսքերով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի եւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների միջեւ ընթացող բանակցություներում առաջընթացի բացակայությունը բացասական կերպով է անդրադառնում սպառողների եւ ձեռնարկատերերի վտսահության մակարդակի վրա, ինչը հանգեցնում է ներդրումների նվազման: -Ակնհայտ, է, որ ֆիսկալ ճեղքվածքը ազդում է տնտեսության վրա: Առաջիկա տարիներին ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է զարգանալ փոքր-ինչ ավելի դանդաղ, քան ավելի վաղ ենթադրվում էր: Ես հույս ունեմ, որ Կոնգրեսը խելամիտ կգործի՝ լուծելով այս խնդիրը,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ բարդությունն այն է, որ ոչ ոք չի ցանկանում լուծել կուտակված խնդիրները, եւ բոլորը միշտ հետաձգում են լուրջ քննարկումները: Բերնակին նաեւ նշել է, որ Դաշնային պահուստային համակարգը քիչ հնարավորություն կունենա ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունները մեղմացնելու համար՝ հաշվի առնելով դրանց ծավալները: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն առանձնակի ուշադրություն է դարձրել պետական պարտքի խնդիրների լուծման եւ հարկային բարեփոխումների վրա: Նշենք, որ, վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 2013թ. ֆիսկալ ճեղքվածքը ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է արժենալ մինչեւ 600 մլրդ դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.