Logo

Articles

Ազատության արձանն անորոշ ժամանակով փակվում է

liberty 9ԱՄՆ-ի եւ աշխարհի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը` Ազատության արձանը, որը գտնվում էՍենդի փոթորկից ամենաշատը տուժած վայրում` երկրի հյուսիս-արեւելքում, անորոշ ժամանակով փակվել է: ԱՄՆ-ի Ազգային պարկերի ծառայության ներկայացուցիչ Մայք Լիթթըրսթի խոսքով` ոչ արձանը, ոչ դրա պատվանդանը չեն տուժել: Ազատության կղզին կփակվի, որովհետեւ դեպի այն տանող ճանապարհները մեծապես վնասված են: Վնասվել են նաեւ կղզին շրջանակող զբոսուղու սալիկները: Սենդի-ի մոլեգնելու նախորդ օրը Ազատության արձանը պետք է բացվեր մեկ տարվա վերականգնողական աշխատանքներից հետո: 30 մլն դոլար արժեցած վերականգնման արդյունքում արձանի արտաքին տեսքը չի փոխվել, այնտեղ հսկողության եւ անվտանգության ժամանակակից համակարգեր, հաշմանդամների սայլակների համար վերելակներ են տեղադրվել: Փոխվել են աստիճանները, արձանի լուսավորության համակարգը եւս նորացվել է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.