Logo

Articles

ԱՄՆ-ում սպիտակամորթները կդադարեն լինել մեծամասնություն

Created on Friday, 14 December 2012 02:44 Written by AMGA TV

Sensus 9Համաձայն ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի զեկույցի՝ մինչեւ 2043թ սպիտակամորթ բնակչությունը կդադարի կազմել Միացյալ Նահանգների բնակչության մեծամասնությունը։ Երկրի բնակչությունն աճում է հիմնականում ազգային փոքրամասնությունների շրջանում բարձր ծնելիության հաշվին: Մարդահամարի բյուրոյում նշել են, որ երկրի ժողովրդագրական խճանկարի փոփոխումն արդեն ազդում է նրա քաղաքական կյանքի վրա Օբաման վերընտրվեց հիմնականում շնորհիվ այն բանի, որ նրան աջակցեց ոչ սպիտակամորթ ընտրողների 78 տոկոսը։ Ներկայում ԱՄՆ-ի ոչ իսպանախոս սպիտակ բնակչությունը 197,8 մլն է, ընդ որում՝ մինչեւ 2024թ, ժողովրդագրերի կանխատեսումներով, այն կհասնի իր գագաթնակետին՝ 200 մլն մարդ։ ԱՄՆ-ում ներկայում ապրում է մոտ 315 մլն մարդ։ Ըստ կանխատեսումների՝ 2051թ այստեղ կապրի արդեն 400 մլն մարդ, իսկ 2060թ երկրի բնակչությունը կկազմի 420,3 մլն բնակիչ։ Այդ պահին ԱՄՆ-ի հիմնական էթնիկ կազմը, ինչպես կարծում են գերատեսչությունում, կլինի հետեւյալը՝ 43 տոկոս՝ սպիտակամորթ բնակչություն, 14,7 տոկոս՝ սեւամորթներ, 31 տոկոս՝ լատինաամերիկացիներ, 8 տոկոս՝ ասիացիներ։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.