Logo

Articles

Ցեղասպանությունը ճանաչելու կոչով նոր բանաձեւ

cher 7Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանի 2-րդ համատեղ բանաձևը: Դրանով օրենսդիրները խորհրդարանից պահանջում են Ցեղասպանությունը որակել որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն` առանց դատական քննության կամ դատավարության: Բանաձեւը ներկայացվել է օրենսդիր մարմնի անդամներ Մայք Գատտոյի և Սանտա Բարբրա շրջանից ընտրված Կաչո Աչաջյանի կողմից: Օրինագիծն օգտագործում է ցեղասպանություն տերմինը` բնութագրելու Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունները, զանգվածային սպանդը և կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանն ու Կոնգրեսին նույն կերպ վերաբերվել: Թուրքական լոբբին ձգտում է խոչընդոտել բանաձևի ընդունմանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.