Logo

Articles

Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի

tsaruk 7Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձեւաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը եւ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.