Logo

Articles

Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից

chh 8 Մինչեւ 2030 թվականը Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից եւ կդառնա խոշորագույն տնտեսությամբ երկիրն աշխարհում: Այս մասին նշվում է National Intelligence Council պետական հետազոտական ընկերության կողմից պատրաստված՝ համաշխարհային տնտեսության զարգացումներին նվիրված Global Trends 2030 :Alternative Worlds զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակների՝ մինչեւ 2030 թվականը գլոբալ աշխարհում Ասիայի երկրների հեղինակությունն ու ազդեցությունը, որն արտահայտվում է բնակչության թվաքանակով, համախառն ներքին արդյունքի ծավալով եւ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ծախսերով, կմեծանա եւ կգերազանցի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ընդհանուր հեղինակության եւ ազդեցության մակարդակը: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ին կհաջողվի ձեռքբերել էներգետիկ անկախություն: Միեւնույն ժամանակ, սպասվում է, որ գազի արդյունահանման ծավալներով ԱՄՆ-ն կզբաղեցի առաջատար դիրք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.