Logo

Articles

Սպանություն Նյու Յորքում

neee 7Երեկ օրվա երկրորդ կեսին դաժան սպանություն է եղել Նյու Յորքում` Մանհեթընի կենտրոնական այգում: Նյու Յորքի ոստիկանության տվյալներով, հանցագործը կրակել է պատահական զբոսաշրջիկի գլխին, ապա թաքնվել դեպքի վայրից մեքենայով: Վիրավորին տեղափոխել են Ռուզվելտի անվան հիվանդանոց, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից: Նյու Յորքի ոստիկանական վարչության պետի տեղակալ Փոլ Բրաունի խոսքով, դեպքը տեղի է ունեցել 58-րդ փողոցում, Բրադուեյի եւ 7-րդ ավենյուի խաչմերուկում: Մահացողը Լոս Անջելեսի 31-ամյա բնակիչ Բրանդոն Լինկըլն Վուդարդն է, ով մի քանի օր առաջ էր եկել Նյու Յորք: Ականատեսների վկայությամբ, հանցագործը արագ մոտեցել է նրան, կրակել գլխին եւ փախել: Ամեն ինչ այնքան արագ է եղել, որ մերձակայքում կանգնած տասնյակ մարդիկ չեն կարողացել նկարագրել մարդասպանին: Նշվում է միայն, որ նա սեւամորթ է, խակի հագուստով: Վուդարդը քրեական անցյալ ունի եւ չի բացառվում, որ կատարվածը վրեժխնդրության դրսեւորում է: Դեպքի վայրը շրջապատվել է ոստիկանների կողմից, ընթանում է հետաքննություն, փորձում են պարզել սպանության դրդապատճառները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.