Logo

Articles

1957թ.-ի սպանության համար դատավճիռ

Created on Wednesday, 12 December 2012 04:19 Written by AMGA TV

girrr 4Իլինոյսի Սիքամոր քաղաքի դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել 73-ամյա Ջաք Մըքալո վերաբերյալ, որը մեղադրվում է 55 տարի առաջ` 1957 թվականին 7-ամյա աղջկա առեւանգման ու սպանության համար: Մեղադրյալին դատապարտել են ցմահ ազատազրկման: Մըքքալոն ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերին: Մըքալոի ձերբակալության եւ հետագա մեղադրանքի համար գլխավոր դեր է խաղացել նրա խորթ քույրը՝ Ջանեթ Թեսսեն: 1994 թ.՝ իր մահվանից մի քանի օր առաջ, նա ոստիկանությանը տեղեկություններ է տրամադրել, որոնք փաստում են իր եղբոր մասնակցությունը աղջկա սպանության գործում: Մըքալոն գրեթե 17 տարեկան էր, երբ առեւանգել ու սպանել է այն աղջկան, որի դին հայտնաբերել են մեկ տարի անց: Ավելի ուշ նա բանակ է գնացել եւ բնակություն հաստատել Սիաթլում, որտեղ աշխատել է Վաշինգթոն նահանգի ոստիկանությունում: Այս տարի հետաքննությունը Մարիա Ռիդըլֆի հարազատներից հասել է արտաշիրիմման թույլտվության: Ըստ դատական բժիշկներին՝ այն ժամանակ ոստիկանությանը հայտնի չէին անալիզների այն մեթոդները, որոնք այժմ օգնել են հետաքննությանը ապացուցել, որ հենց Մըքալոն է մեղավոր սպանության համար: Այժմ նախկին ոստիկանը 72 տարեկան է: Լրատվամիջոցների տվյալներով, երբ այս տարի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեխայի սպանության համար, նիստին ներկաները ծափահարել են: Ավելի վաղ Մըքալոին մեղադրում էին 14-ամյա մեկ այլ աղջկա բռնաբարության համար: Սակայն թե երբ է եղել հանցագործությունը՝ չի նշվել: Ամենահին չբացահայտված հանցագործություններից մեկի վերաբերյալ դատավճիռի կայացումը կդառնա հանրության ուշադրության առարկա:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.