Logo

Articles

Դոմինիկ Սթրոս-Կանի դեմ գործը փակվեց

Created on Wednesday, 12 December 2012 02:08 Written by AMGA TV

kaaaa 7Նյու Յորքում ավարտվել է Դոմինիկ Սթրոս Կանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի շուրջ դատավարությունը: Այս մասին հայտարարել է դատավորը: Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը եւ հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալոն, որն ավելի վաղ նրան մեղադրում էր բռնաբարության փորձի մեջ, ստորագրել են համաձայնագիր, որում Դիալոն հրաժարվել է իր պահանջներից: Արտադատական կարգավորման շրջանակներում ԱՄՀ նախկին նախագահը նրան կլորիկ գումար կվճարի, բայց համաձայնագրի պայմանները չեն հաղորդվում: Նյու-Յորքի դատավորը հայտնել է, որ 33-ամյա Նաֆիսատու Դիալոյին գումարը փոխանցելուց հետո, գործը կփակվի: Մինչդեռ նոյեմբերի վերջին ֆրանսիական թերթերը, վկայակոչելով Սթրոս Կանի շրջապատի աղբյուրները, գրել էին, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարը սպասուհուն կվճարի 6 միլիոն դոլար: Փաստաբաններն այս տեղեկատվությունը չեն հաստատել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնության են հասել գործը կարգավորել արտադատարանային կարգով: Ըստ մասնագետների՝ նմանօրինակ լուծումը Ստրոսս-Կանին կօգնի իր հեղինակության համար կործանարար այլ հետեւանքներից: Հիշեցնենք, որ այս միջադեպի պատճառով նա զրկվել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար մղվող պայքարից:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.