Logo

Articles

Գորշ արջը վախեցրել է Գլենդելի բնակիչներին

bear 8Գլենդելի Չեւի Չեյզ շրջանում նախօրեին երեկոյան խոշոր գորշ արջ է հայտնվել, որը քանդում էր աղբարկղերը: Տեղացիների խոսքով, արջը շատ մեծ է եղել` մոտ 500-ից 800 փաունդ: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, եթե այդ տվյալները ճիշտ են, ապա նման մեծ արջերը հազվագյուտ երեւույթ են Գլենդելի մերձակայքի համար: Դեպքի վայր հրավիրված ոստիկանները փորձել են վախեցնել արջին եւ հեռացնել դեպի բլրի կողմը: Կալֆոռնիայի ձկնորսության եւ որսի վարչության ներկայացուցիչ Էնդրյու Հյուընի խոսքով, թեեւ արջերի մեծ մասը ձմռանը քնում է, սակայն տաք եղանակի պատճառով հնարավոր է, որ մի քանիսը շեղվեն իրենց ռեժիմից եւ իջնեն քաղաք: Հիշեցնենք, որ արջերի այցերը Գլենդել սովորական երեւույթ են դարձել, այս տարվա սկզբին Գլեն Բերյան անունը ստացած արջը քանիցս երեւացել էր, ի վերջո տեղափոխվեց արգելոց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.