Logo

Articles

Գվատեմալան ԱՄՆ-ին է հանձնել թմրաբարոնին

majia 6Գվատեմալայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող անձին: Քննչական մարմինների փոխանցմամբ, Հորսթ Վալտեր Օվերդիք Մեհիան, հայտնի նաեւ Վագր մականունով, մեղադրվում է 2002թ. կոկաինի մեծ խմբաքանակ Գվատեմալա առաքելու մեջ: Մեհիան, ով ենթադրաբար սերտ կապեր ունի մեքսիկական Լոս Զետաս թմրակարտելի հետ, ձերբակալվել էր այս տարվա ապրիլին` ամերիկյան իշխանությունների հարցման հիման վրա: Առաջիկայում նա կանգնելու է ամերիկյան դատարանի առջեւ եւ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելու: Գվատեմելայում իրենք արտաքսմանն են սպասում եւս 4 թմրավաճառներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.