Logo

Articles

Կոլորադոյում օրինականացրել են մարիխուանան

Created on Wednesday, 12 December 2012 01:43 Written by AMGA TV

morjua 4Կոլորադո նահանգում դեկտեմբերի 10-ից կարելի է մարիխուանա օգտագործել: Համապատասխան օրենքը երկուշաբթի օրը ստորագրել է նահանգապետը: Կոլորադոյի օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները թույլ են տալիս 21 տարեկան եւ բարձր քաղաքացիներին անձնական նպատակներով աճեցնել, օգտագործել եւ ունենալ մարիխուանայի ոչ մեծ քանակություն: Ընդ որում, թեթեւ թմրանյութի առք ու վաճառքը մնում է անօրինական: Վաշինգտոն եւ Կոլորադո նահանգներում ամերիկացիները կողմ են քվեարկել այս թմրանյութին նոյեմբեր ամսին կայացած հանրաքվեի ժամանակ, սակայն Վաշինգտոն նահանգում մարիխուանա ունենալը հնարավոր եղավ արդեն դեկտեմբերի 6-ին: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները համարում են, որ նահանգի փոփոխված օրենքը չի խախտում դաշնային օրենսդրության դրույթները, որն առաջվա նման արգելում է թմրանյութի յուրաքանչյուր տեսակի օգտագործում: Վաշինգտոնն ու Կոլորադոն թմրանյութի օգտագործումն օրինականացրել են նոյեմբերին, իսկ Վաշինգտոնում այն օրինական ուժի մեջ է մտել դեկտեմբերի 6-ին: Մարիխուանայի օրինականացման կողմնակիցները համարում են, որ նահանագի օրենքի փոփոխությունը չի խախտում դաշնային օրենսդրությունը, որը նախկինի պես արգելում է ցանկացած տեսակի թմրազանգվածի օգտագործումը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.