Logo

Articles

Սենատն ընդունեց Մագնիտսկու օրենքը

magn 9ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 6-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որն այցագրային եւ ֆինանսական սահմանափակումներ է նախատեսում ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք ամերիկացի օրենսդիրների կարծիքով՝ կապ ունեն Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան եւ մարդու իրավունքների այլ խախտումների հետ: Չնայած պատժամիջոցներին՝ այսպես կոչված Մագնիտսկիի ցուցակը մի մասն է օրենքի, որը վերացնում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրը սահմանափակող Ջեքսըն-Վենիկի լրացումը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կստորագրի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների ընդունած փաստաթուղթը։ -Սա ազդանշան է Վլադիմիր Պուտինին եւ ռուս օլիգարխներին՝ մենք մտադիր չենք հանդուրժել մարդու իրավունքների խախտումները, մեր արձագանքը դրան կլինի համապատասխան,- նշել է Հանրապետական կուսակցության սենատոր Ջան Մըկ-Քեյնը։ Սերգեյ Մագնիտսկին մահացել է կալանավայրում երեք տարի առաջ։ Նա մեղադրվում էր հարկերից խուսափմանը հանցակից լինելու մեջ։ Hermitage Capital հիմնադրամի նրա գործընկերների խոսքով՝ նախքան ձերբակալվելը Մագնիտսկին բացահայտել էր կոռուպցիոն սխեմաներ, որոնցում ներգրավված են ռուս որոշ պաշտոնյաներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՄՆ-ի Սենատի որոշումն անվանում են ներկայացում աբսուրդի թատրոնում եւ նշում են, որ ընդունված օրենքը բացասաբար կազդի երկկողմ համագործակցության հեռանկարների վրա։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.