Logo

Articles

Չորս դեռահասներ փրկվել են

perk 4Գլենդորայում չորս դեռահասներ փրկվել են այսօր գիշերը, երբ նրանց մեքենան 200 ոտնաչափ բարձրությունից ընկել է ձորակը: Nissan Sentra մակնիշի մեքենան անցել է Glendora Mountain Road-ով մի քանի մղոն եւ գիշերը ժամը 00:30-ի սահմաններում գլորվել է ձորը: Մեքենայում գտնվողներից մեկին հաջողվել է դուրս գալ եւ օգնություն կանչել: Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայության փոխանցմամբ, տուժածը եղել են 17-ից 19 տարեկան: Նրանք չորսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Antelope Valley Hospital, որտեցի երկուսին ավելի ուշ տարել են Foothill Community Hospital: Բժիշկների գնահատմամբ, չորսի վիճակն էլ կայուն ծանր է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որն է աղետի պատճառը, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.