Logo

Articles

Հոլիվուդում ոստիկանը կրակել է կասկածյալի վրա

polll 5Ոստիկանությունը հետաքննություն է սկսել իրավապահների կողմից կասկածյալին գնդակահարելու փաստով: Միջադեպը տեղի է ունեցել 1800 Whitley Avenue հասցեում, Հալիվուդ-բուլվարի եւ Ֆրենկլին-ավենյուի մերձակայքում, այսօր առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում: Ոստիկաններն ահազանգ են ստացել, որ տան առաջին հարկում դանակով զինված անձ կա: Ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ կրակոցներ են հնչել: Հարեւանները պատմել են 4 կամ 5 կրակոցի մասին: Կասկածյալը վիրավորվել է: Դեպքի վայր նաեւ փրկարարներն են ժամանել, սակայն հիվանդանոց ոչ ոքի չեն տեղափոխել, առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, բացի այն, որ ոստիկաններից որեւէ մեկը չի տուժել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.