Logo

Articles

Նախկին նախագահներին ցմահ պաշտպանություն կտրվի

pres 5ԱՄՆ նախկին նախագահներն ու նրանց կանայք պետք է օգտվեն Գաղտնի ծառայության կողմից ցմահ պաշտպանության իրավունքից: Այս մասին օրինագիծը չորեքշաբթի արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աջակցությանը

Նման օրենք արդեն գոյություն ունեցել է ԱՄՆ-ում, սակայն այնուհետեւ որոշում է ընդունվել հրաժարվել դրանից: 1997թ. հունվարի մեկից հետո ընտրված պետության ղեկավարների վրա այն արդեն չի տարածվել, իսկ պաշտոնից հեռացած նախագահներն ապահովվել են 10 տարվա անվտանգությամբ: Արդյունքում առաջ է եկել անոմալ իրավիճակ, երբ Բարբրա Բուշին պահպանում են ցմահ, իսկ նրա որդու՝ Ջորջ Բուշ կրտսերի վրա դա արդեն չի տարածվում: -Մենք չպետք է սպասենք, թե երբ ողբերգություն տեղի կունենա՝ կասեցնելու գործող սահմանափակումները,- ասել է համահեղինակ դեմոկրատ Ռաբըրտ Սքաթը: Նրան աջակցել է հանրապետական Տրեյ Գաուդին, ով ասել է. -Երբ խոսքը երկրի շահերին ծառայած մարդկանց անվտանգությունը ցմահ ապահովելու մասին է, ապա դա մեծ շքեղություն չէ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.