Logo

Articles

Լոս Անջելեսի նավահանգստում ավարտվել է գործադուլը

Created on Wednesday, 05 December 2012 22:45 Written by AMGA TV

gorts 9 Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 8 օր առաջ գործադուլ հայտարարած նավահանգստային աշխատողների հետ: Ակցիայի հետեւանքով կաթվածահար էին եղել ԱՄՆ-ի երկու խոշոր նավահանգստային ընկերությունների աշխատանքը: Փորձագետների գնահատմամբ գործադուլի հետեւանքով Լոս Անջելեսը եւ Լոնգ-Բիչը կրել են մի քանի միլիարդի վնաս: Գործադուլավորների հետ նախնական համաձայնությունը կնքվել է այն բանից հետո, երբ քաղաքապետի խնդրանքով բանակցություններին միացել են դաշնային սոցիալական ծառայությունները: 8 օր տեւած գործադուլին մասնակցում էին մոտ 400 աշխատակիցներ: Նրանց ներկայացնող արհմիությունը պնդում էր, թե նավահանգիստների ղեկավարությունը մտադիր է նրանց գործառույթները հանձնել ասիական ընկերություններին եւ գործադուլի ընթացքում աշխատանքի պահպանման երաշխիքներ էին պահանջում: Նավահանգիստների ղեկավարություններն իրենց հերթին պնդում էին, թե բանվորների պահանջների կատարումը կհանգեցնի նավահանգիստների ղեկավարման արդյունավետության անկման: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են համաձայնության եկել գործատուներն ու բողոքի ակցիայի մասնակիցները, համենայն դեպս Լոս Անջելեսի քաղաքապետարանը խիստ մտահոգված էր խնդրով եւ ներդրեց բոլոր ջանքերը` գործադուլին վերջ դնելու համար: Գործադուլի արդյունքում կանգնել էին 14 դոկերից 10-ը, եւ ամեն օրը մեկ միլիարդի վնաս էր հասցնում քաղաքին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.