Logo

Articles

Հայտնի են հավակնորդները

havv 4ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգըլը ընդգրկված է Պենտագոնի ղեկավարի հիմնական հավակնորդների ցուցակում: Ըստ տեղեկությունների՝ այս շաբաթ Հեյգըլը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բարաք Օբամային: Հանդիպմանը քննարկվել է նրա հնարավոր նշանակումն այդ պաշտոնում: Այլ մանրամասներ հայտնի չեն: Պենտագոնի ներկայիս ղեկավար Լիոն Պանետան ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին՝ որոշումը պարզաբանելով ընտանիքին մոտ լինելու ցանկությամբ: Նրա ընտանիքը գտնվում է Կալիֆոռնիայում: Պանետայի հնարավոր իրավահաջորդներ են դիտարկվում նաեւ նրա առաջին տեղակալ էշթըն Քարթըրը, ռազմական գերատեսչության նախկին փոխնախարար Միշել Ֆլորնոյը եւ ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ջան Քերին: Պետքարտուղարի պաշտոնին հավակնում են ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզըն Ռայսն ու սենատոր Ջան Քերին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.