Logo

Articles

Լուիզիանայում տարհանել են քաղաքը պայթուցիկ պատճառով

PAY 4Լուիզիանայի նահանգի Դոյլին քաղաքը, որ գտնվում է Նոր Օռլեանից 270 մղոն հեռավորության վրա, տարհանել են պայթուցիկ սարքերի պահեստ հայտնաբերելուց հետո: Լուիզիանայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պահեստի սեփականատիրոջ դեմ, քանի որ 6 միլիոն փաունդ պայթուցիկ նյութերն այնտեղ ապօրինի են պահվում: Իրենց տները լքել են մոտ 800 մարդ, ինչը կազմում է քաղաքի բնակչության ուղիղ կեսը: Պայթուցիկ հայտնաբերվել է նախկին ռազմական պահեստում: Explo Systems ընկերության վարձակալած գործարանի տարածքում, պարզապես գետնին փաթեթավորված էր M6 անվանումով նյութը, որն օգտագործվում է հրետանու մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայք Էդմըդսընի խոսքով, պայթուցիկը մեծ վտանգ էր ներկայացնում եւ անվտանգության համապատասխան կանոնները չպահելու դեպքում կարող էր ահռելի ավերածություններ գործել: Քաղաքի 800 բնակիչները ստիպված են եղել երկու օր անցկացնել հատուկ կացարաններում, մինչեւ ոստիկանության եւ բանակի ծառայողները բեռնավորել եւ անվտանգ տեղ են տեղափոխել արկղերը: M6 պայթուցիկն օգտագործվում է հաուբիցներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.