Logo

Articles

Իլյուզիոնիստին այրել են ուղիղ եթերում

burne 4Հայտնի իլյուզիոնիստ Ուեյն Հաուչինը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Դոմինիկյան Հանրապետության ազգային հեռուստատեսության հաղորդավարը վառել է նրան դյուրավառ հեղուկի օգնությամբ: Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Դեմքի, գլխի եւ ձեռքերի այրվածք ստացած մոգը պատրաստվում է հայց ներկայացնել հաղորդավարի դեմ: Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին Աստղերին մոտ շոուի նկարահանումների ժամանակ: Զրույցի ընթացքում հաղորդավար Ֆրենկլին Բարազարտեն, անսպասելիորեն ձեռքի կտրուկ շարժում անելով, բռնել է մոգի գլուխը, որից հետո այն սկսել է այրվել: Հաղորդումից առաջ հաղորդավարը նշել է, որ ցանկանում է օրհնել մոգին: Տեսախցիկների առջեւ հայտնվելուց առաջ նա մեկ այլ իլյուզիոնիստի խնդրել է իրեն տալ դյուրավառվող օծանելիքով շիշը: Այնուհետ Բարազարտեն ոչինչ չկասկածող Հաուչինի կնոջը խնդրել է օծանելիքը ցանել իր ձեռքերի մեջ, իսկ իլյուզիոնիստ օգնականը պետք է օգներ վառել բաղադրությունը: Օգնականները կարծել են, թե հաղորդավարը որոշել է ինչ-որ հնարք ցուցադրել: Բայց նա անսպասելիորեն հարձակվել է Հաուչինի վրա եւ սկսել նրա դեմքին քսել այրվող լուծույթը: Պատահարի պատճառով հաղորդումը չի հեռարձակվել, սակայն մոգի օգնականներից մեկը iPhone-ով նկարել է այրվելու դրվագը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.