Logo

Articles

Օբաման քննադատել է հանրապետականներին

obkhar 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ քննադատել է օրենսդիրներին՝ բյուջետային քաղաքականության հարցում փոխհամաձայնության չգալու համար: Ամերիկյան քաղաքներով ուղեւորության ընթացքում նա հանրապետականներին կրկին նախազգուշացրել է այն մասին, որ ֆիսկալ անդունդը, որին կարող է հանգեցնել անհամաձայնությունը, կհարվածի յուրաքանչյուր ամերիկացու ընտանիքին: -Եթե Կոնգրեսը ոչ մի բան չձեռնարկի, ապա հաջորդ տարվա հունվարի 1-ից հարկերն ամեն ամերիկյան ընտանիքում կբարձրանան ինքնաբերաբար,- նկատել է Օբաման՝ հանդես գալով Փենսիլվանիայի խաղալիքների ֆաբրիկայի աշխատակիցների առաջ: Հիշեցնենք, որ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ տարաձայնությունները վերաբերում են երկրում հարկման կազմակերպմանը: ԱՄՆ նախագահը դեմոկրատների աջակցությամբ պնդում է չեղյալ հայտարարել դեռ Ջորջ Բուշ-Կրտսերի ժամանակ սահմանված հարկային արտոնությունները ու տարեկան 250 հազար դոլարից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար դրույքների բարձրացումները: Սակայն հանրապետականները պնդում են, որ ծրագիրը պետք է շարունակվի, քանի որ այն գործոնն է, որը խթանում է ԱՄՆ-ում առանցքային խնդիրներից մեկի` գործազրկության դեմ պայքարը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.