Logo

Articles

Ֆրանսիական դատարանն արդարացրել է հայերին

Created on Saturday, 01 December 2012 01:43 Written by AMGA TV

freee 4Ֆրանսիական Նանտեր քաղաքի դատարանն արդարացրել է երկու ֆրանսահայերին, որոնց թուրքական կազմակերպությունը մեղադրում էր իրենց սպառնալու մեջ: 2012թ. Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվերակության ժամանակ թուրքական երեք խոշոր ֆեդերացիաներ համատեղ ոչ պաշտոնական մարմին էին ստեղծել`Ֆրանսիայի ֆրանս-թուրքական ասոցիացիաների համակարգող կոմիտե, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում ընդդեմ օրինագծի ընդունման: Կոմիտեի միակ կին անդամ, փաստաբան էմինե Չեթին Բոզկուրտը հայտարարել էր, թե հայերն իրեն հեռախոսային հետապնդումների եւ մահվան սպառնալիքների են ենթարկում: Ֆրանսիայի ոստիկանությունը սկզբում ձերբակալել, իսկ հետո բաց էր թողել հայազգի 40 եւ 45 տարեկան կասկածյալներին: Նախօրեին Նանտերի դատարանը արդարացրել է մեղադրյալներին, որոնց համար դատախազը երեք ամսվա ազատազրկում եւ 500 եվրոյի չափով տուգանք էր պահանջել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.