Logo

Articles

Օբաման եւ Ռամնին հանդիպել են

obra 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Միթ Ռսմնին նոյեմբերի 29-ին միասին ճաշել են Սպիտակ տանը: Դա նրանց առաջին հանդիպումն էր նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տարած հաղթանակից հետո: Ճաշկերույթը, որը տեւել է մեկ ժամից փոքր-ինչ ավելի, տեղի է ունեցել Բարաք Օբամայի անձնական ճաշասրահում: Ընթրիքն անցել է ոչ պաշտոնական, բարեկամական մթնոլորտում, դրան նպաստել են նաեւ ճաշատեսակները` չիլի հնդկահավ եւ գրիլ հավի մսով աղցան: Ընթրիքի ժամանակ նախագահը եւ հյուրը զրուցել են քաղաքականության եւ ապագայի ծրագրերի մասին: Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանությունների համաձայն` Միթ Ռամնին եւ Բարաք Օբաման քննարկել են աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դիրքը պահպանելու կարեւորությունը, ինչպես նաեւ արծարծել են հետագա համատեղ աշխատանքի հնարավորությունը: Ընտրություններում Միթ Ռամնիի պարտությունից հետո առանձին լրատվամիջոցներ նույնիսկ լուրեր էին տարածում, թե Օբաման նրան պաշտոն կառաջարկի նախագահական վարչակազմում: Հանդիպմանը լրագրողներ չեն եղել, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին խոստացել է մոտ օրերս հրապարակել զրույցի պաշտոնական սղագրությունը եւ ընթրիքի ընթացքում արված լուսանկարները: Հանդիպումն ի դեպ, ուղեկցվել է միջադեպով: Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ում հաջողվել էր մոտենալ Ռամնիի մեքենային, երբ վերջինս անցնում էր Սպիտակ տան անցակետով: Ըստ ոստիկանների տղամարդն ագրեսիվ տրամադրություններ է ունեցել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.