Logo

Articles

ԱՄՆ-ը չի կարողանում դուրս գալ բյուջետային ճգնաժամից

Created on Friday, 30 November 2012 23:10 Written by AMGA TV

budget 4Միացյալ Նահանգների իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ բյուջետային ճեղքվածքից խուսափելու հարցում: Նախագահ Օբաման պնդում է, որ պետք է մինչեւ 1.6 տրիլիոն դոլարով ավելացնել հարկային եկամուտները։ Հանրապետականները կարծում են, որ դա հետքայլ է եւ զգուշացնում են, որ Օբամային ֆիասկո է սպասվում։ Ամերիկացի քաղաքական գործիչները ձգձգում են որոշման ընդունումը՝ միաժամանակ բարձրացնելով հարկերը բյուջեի ծախսերը կրճատելու համար, սակայն թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները հասկանում են, որ առանց այդ միջոցառումների` երկրում տնտեսական ցնցումներ են սպասվում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջան Բեյնըրը դա ֆիասկո է անվանել։ -Ոչ մի շոշափելի առաջընթաց չկա Սպիտակ տան եւ Ներկայացուցիչների պալատի բանակցություններում,-ասել է Բեյնըրն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի հետ հանդիպումից հետո։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.