Logo

Articles

Օբաման տնտեսության մասին

Created on Friday, 30 November 2012 03:04 Written by AMGA TV

cabintm 4Եթե ամերիկյան տնտեսությանը թույլ տրվի կանգ առնել ֆինանսական ճեղքվածքի պատճառով, ապա բացասական հետեւանքները կարող են տարածվել աշխարհի մյուս երկրների վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով վերընտրվելուց հետո իր կաբինետի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ: -Մենք պետք է ապահովենք ֆինանսական ճեղքվածքից խուսափելու եւ միջին դասի համար հարկերի բարձրացման հարցի լուծումը,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ որոշման բացակայությունը բացասաբար կանդրադառնա ազգային տնտեսության, ամերիկյան ընտանիքների, եւ իրականում, նաեւ ողջ համաշխարհային տնտեսության վրա: Օբաման հաստատել է արդար եւ հավասարակշռված մոտեցման համար իր բաց լինելը՝ նվազեցնելու դեֆիցիտն ու բավարարելու ընկերությունների եւ սպառողների պահանջները: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի իրենք կարողանան շարունակել տնտեսության վերականգնման գործընթացը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի մինչեւ Սուրբ ծնունդ Կոնգրեսի հետ հասնել համաձայնության՝ խուսափելու համար հարկային ճեղքվածքից եւ նվազեցնելու համար բյուջեի դեֆիցիտը: Այդ նպատակներին հասնելու համար Օբաման քաղաքացիներին կոչ է արել Twitter-ի եւ այլ սոցցանցերի միջոցով ճնշում գործադրել օրենսդիրների վրա: -Մեր վերջնական նպատակը համաձայնագիրն է, որով արդար եւ հավասարակշռված կերպով կվերահսկվի երկարաժամկետ դեֆիցիտը,- ասել է Օբաման: Եթե դեմոկրատներին եւ հանրապետականներին չհաջողվի փոխզիջման հասնել դրա շուրջ, ապա բյուջեի ծախսերը կարող են ՀՆԱ ավելի քան 4 տոկոսով կրճատվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.