Logo

Articles

Մայամիում տարհանել են օդանավակայանը

maiami 5Մայամիի միջազգային օդանավակայանը մասամբ տարհանել են, երբ ուղեւորներից մեկը հայտարարել է, թե իր ուղեբեռում ռումբ կա: Գվատեմալայի 63-ամյա բնակիչ Ալեհանդրո Ուրտադոն գրանցման ժամանակ հայտարարել է, թե դինամիտ է տեղափոխում իր ուղեբեռում: Ոստիկաններն անմիջապես փակել են J տերմինալը` տարհանելով այցելուներին եւ ուղեւորներին: Օդանավակայանի ներկայացուցիչ Գրեգ Չինի խոսքով, դեպքի վայր սակրավորներ են ժամանել: Պարզվել է, որ դինամիտի մասին հայտըարարությունն ընդամենը կատակ էր, Ուրտադոյին հանել են չվերթից եւ տեղափոխել ոստիկանություն` հարցաքննության համար: Նրան հավանաբար մեղադրանք կառաջադրվի կեղծ տեղեկություններ տարածելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.