Logo

Articles

Կարոնայում ուղղաթիռ է վթարվել

corona 4Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել Ինլընդ Էմփայրում ուղղաթիռի` մահացու ելքով վթարի կապակցությամբ: Վթարը տեղի է ունեցել երեկ, երեկոյան, ժամը 11-ի սահմաններում, Կարոնայի շրջանային օդանավակայանի մոտ: Robinson R-44 մակնիշի ուղղաթիռը վայրէջքի ժամանակ ցած է ընկել եւ բռնկվել: Օդաչուն տեղում մահացել է: Իշխանություններն առայժմ չեն հայտնել զոհի անունը, սակայն նշել են, որ նա միակ մարդն է եղել ուղղաթիռում եւ վարել է այն: Կարոնայի օդանավակայանը սովորաբար աշխատում է արեւածագից արեւամուտ եւ ոչ առեւտրային է, ուստի վարչությունը փորձում է պարզել, թե ինչ էր անում ուղղաթիռն այդ ժամին օդում: Աղետի պատճառների մասին չի հաղորդվում: Հայտնի է, որ ուղղաթիռը արձանագրված է եղել Լաս Վեգասյան իրավաբանական ընկերությունում։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.