Logo

Articles

Նոր գնացք Կալիֆոռնիայից Լաս Վեգաս

Created on Tuesday, 27 November 2012 01:22 Written by AMGA TV

vegass 5Հաջորդ տարվանից զվարճանքների գնացք կգործի Հարավային Կալիֆոռնիայից շարժվելով Լաս Վեգըս: Վագոնները նախատեսում են կահավորել լայն էկրաններով, բացվող բազմոցներով եւ բարերով: Նախորդ շաբաթ Las Vegas Railway Express-ն այդ նպատակով 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Union Pacific Railroad-ի հետ: Գաղափարն այն է, որ մտնելով վագոն` մարդն արդեն զգում է իրեն Լաս Վեգըսում: Ըստ էության, դա գիշերային ակումբ է անիվների վրա: Հաղորդվում է, որ Ֆուլերթընից մինչեւ Լաս Վեգըսի Պլազա հյուրանոց երթուղին դադար չի ունենա: Առաջին ուղեւորներն արդեն կարող են էքսպրեսի ծառայություններից օգտվել հաջորդ տարի դեկտեմբերին: Ծրագրվում է, որ տոմսի արժեքը կլինի 99 դոլար: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.