Logo

Articles

Իսրայելը շարունակում է գնդակոծել Գազան

Created on Wednesday, 21 November 2012 01:25 Written by AMGA TV

gazzza 5Իսրայելի իշխանությունները հայտարարել են Պաղեստինի հետ սահմանին գնդակոծումները դադարեցնելու մասին: Ըստ իսրայելական կառավարության օդային հարվածներ չեն իրականացվի 48 ժամ: Այդուհանդերձ, ըստ տեղական լրատվամիջոցների, Իսրայելը խախտում է իր իսկ տված խոստումը: Իսրայելական օդանավերը շարունակում են ռմբակոծել Գազայի հատվածի տարբեր շրջանները` ավերելով տարբեր շինություններ եւ բնակարաններ: Այսօր վաղ առավոտյան, ռազմական օդանավերը սկսել են ռմբակոծել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս, ինչպես նաեւ հյուսիսային մասում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրերը: Ռմբակոծության հետեւանքով մեծ վնասներ է կրել նաեւ Ազգային իսլամական բանկը: Այսպիսով` իսրայելական հարձակումների հետեւանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 110-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 900-ը: Իսրայելապաղեստինյան լարված իրավիճակից ելնելով` Կնեսետի նախագահ Ռովեն Ռիվլինը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետաձգվում են:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.