Logo

Articles

Վախճանվել է Ֆլորա Մարտիրոսյանը

Flora 4Կյանքի 55-րդ տարում, Լոս Անջելեսում մահացել է լեգենդար երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը։ Առողջական խնդիրների պատճառով երգչուհին չեղյալ էր հայտարարել նոյեմբերին 18-ին Փասադենայում նախատեսված համերգը։ Ֆլորա Մարտիրոսյանը վերջերս լեղապարկի վիրահատություն էր տարել, որից հետո առաջացել էին բարդություններ։ Ֆլորա Մարտիրոսյանը 1991 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, սակայն գրեթե ամեն տարի հանդես էր գալիս երեւանյան մենահամերգներով, տարվա մի մասը անցկացնում էր հայրենիքում։ Ծագումով գյումրեցի երգչուհու երեւանյան վերջին համերգները այս տարվա ամռանն էին։ Ֆլորա Մարտիրոսյանը 1997-2001 թվականներին ղեկավարել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ Լոս Անջելեսում հիմնել էր երաժշտական դպրոց, որը Կոմիտասի անունն էր կրում։ Վերջին տարիներին երգչուհին հոլիվուդյան մի շարք արտիստների մասնակցությամբ իրականացնում էր Այլեւս երբեք խորագրով համերգաշարը՝ նվիրված ցեղասպանության ճանաչմանը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.