Logo

Articles

Կինը վրաերթի է ենթարկել ամուսնուն

Created on Wednesday, 14 November 2012 03:22 Written by AMGA TV

hollyy 4Արիզոնա նահանգի Հիլբըրթ քաղաքի բնակչուհի 28-ամյա Հալի Սալըմընը վիճել է իր ամուսնու` Դանիելի հետ, իմանով, որ վերջինիս չի մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Ականատեսների վկայությամբ՝ ամուսինները սկսել են վիճել տեղի առեւտրի կենտրոններից մեկի մոտ, որից հետո վեց ամսական հղի կինը վրաերթի է ենթարկել ամուսնուն: Հալիի խոսքերով` Դանիելի նման մարդկանց անգործության պատճառով Բարաք Օբաման վերընտրվել է նախագահի պաշտոնում, իսկ նրա նախագահությունից ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Կինը հայտարարել է, որ ցանկացել է միայն վախեցնել ամուսնուն, սակայն շփոթել է արգելակման եւ գազի ոտնակները: Դենիել Սալըմընը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Կնոջ դեմ մեղադրանքներ են ներկայացվել, նրան սպառնում է ազատազրկում: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.