Logo

Articles

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվեցին

Created on Tuesday, 13 November 2012 01:14 Written by AMGA TV

levv 5Հայ ազգային կոնգրեսը չի բացառել, որ նախագահական ընտրություններին միասնական թեկնածու ներկայացնեն Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ: Նման հայտարարություն արել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այսօր Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի Ժողովրդական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀԱԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը, որին ՀԱԿ-ի կողմից մասնակցել են Լեւոն Զուրաբյանն ու Տեր-Պետրոսյանի գրասենյակի վարիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Հանդիպումից հետո հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, ասաց. - Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել։ Նշենք, որ ՀԱԿ-ից հեռացած գործիչները պնդում են, թե չի կարելի համագործակցել Մարտի 1-ին հիմնական դերակատարում ունեցած եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական ուժի հետ, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները համառորեն շարունակում են համագործակցել: Ինչպես այդ կապակցությամբ արձանագրել է Առաջին լրատվական կայքը, Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն ամուսացան ՀԺԿ-ի գրասենյակում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.