Logo

Articles

Օբաման խոսել է տնտեսական վիճակից

obaman 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 9-ին ամերիկացիներին հասցեագրված ուղերձով ելույթ է ունեցել Սպիտակ տանը` իր խոսքը նվիրելով տնտեսությանը: Իր խոսքում Օբաման խոսել է հիմնականում ԱՄՆ տնտեսական աճի պահպանմանը եւ բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված քայլերի մասին: -Եթե մենք լրջորեն մտադիր ենք կրճատել պակասուրդը, պետք է հաշվի առնենք ինչպես ծախսերի կրճատումը, այնպես էլ` եկամուտների չափը, իսկ սա նշանակում է, որ ունեւոր ամերիկացիները ստիպված կլինեն մի փոքր ավել հարկ վճարել,- ասել է Օբաման: Նախագահը հայտարարել է բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով հարկերի բարձրացման իր ծրագրերի մասին: Նա նկատել է, որ հարկերի բարձրացումը չի վերաբերի ուսանողներին, տարեցներին եւ միջին եկամտով ընտանիքներին

Նա նշել է, որ պակասուրդի կրճատման ծրագրի որոշ մանրամասներում ինքը պատրաստ է փոխզիջման գնալ, սակայն կտրականապես դեմ է հանրապետականների ծրագրին, որոնք հանդես են գալիս հարկերի ցանկացած բարձրացման դեմ: Օբաման նաեւ հայտնել է, որ մոտ օրերս Սպիտակ տանը տեղի ունենալիք նիստի ժամանակ ինքը մտադիր է Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատ ղեկավարների հետ քննարկել նաեւ այսպես կոչված բյուջետային ճեղքվածքը: Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջան Բեյնըրը արձագանքել է եւ նկատել, թե Կոնգրեսը չպետք է բարձրացնի հարկային դրույքները, միաժամանակ հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.