Logo

Articles

Գայթները հեռանալու է 2013-ին

gaythner 4ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոտի Գայթնըրը, որը մեկ անգամ չէ, որ հայտնել է պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններոմ, Բարաք Օբամային հայտնել է, որ կշարունակի աշխատանքը մինչ երդմնակալության արարողությունը: Ֆինանսների նախարարի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Ավելի վաղ Գայթները պատրաստվում էր լքել իր պաշտոնը պետպարտքի մասին աճող լուրերի ֆոնի վրա, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խնդրանքով որոշել է երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը: Նրա գլխավոր խնդիրը կդառնա արագ համաձայնության գալ դեմոկրատների ու հանրապետականների ներկայացուցիչների միջեւ այն միջոցառումների փաթեթի շուրջ, որը թույլ կտա խուսափել ֆիսկալ ճեղքվածքից: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ից ամերիկյան բյուջեի երկու օրենքները ավտոմատ կերպով կդադարեն գործել. հարկային արտոնությունները, որոնք ընդունվել են Բուշի օրոք, չեղյալ կհայտարարվեն, իսկ դաշնային բյուջեի ծախսերը կկրճատվեն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.