Logo

Articles

Վթարվել էր հրշեջ պոմպը

Created on Friday, 09 November 2012 01:39 Written by AMGA TV


vttt 8Չաթսուորթում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով վնասվել էր ճանապարհին գտնվող հրշեջ պոմպը, մի քանի ժամով փակել էր ճանապարհը: Երեկ երեկոյան մեքենան 9100 Topanga Canyon Boulevard հասցեում հարվածել է պոմպին: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրիի խոսքով, ջուրը պոմպից ցայտում էր 70 ոտնաչափ բարձրությամբ, եւ փրկարարներից ու բժիշկներից տեւական ժամանակ է պահանջվել վնասված մեքենային հասնելու համար: Դեպքից երկու ժամ անց դեռ փրկարարները դեպքի վայրում էին: Վթարված մեքենայի տարեց վարորդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Վթարի հետեւանքով այլ տուժածներ չեն եղել: Նախորդ տարվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում վթարվել էր 604 հիդրոպոմպ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.