Logo

Articles

Նոր փոթորիկը ավերներ է գործել

Created on Friday, 09 November 2012 01:35 Written by AMGA TV

norester 5Սենդի փոթորկից տուժած Նյու Յորքի, Նյու Ջըրզիի եւ Կաննեկտիկըտի նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ առանց լույսի են մնացել Նորիսթըր ձնամրրիկի պատճառով: Այսպես, միայն Նյու Յորք քաղաքում գրանցվել են էլեկտրաէներգիայի շուրջ 48 հազար անջատումներ: Մեկ օրում տեղացել է մեկ ամսվա նորմայի երրորդ մասը: Առանց լույսի մնացածների թվում են այն բնակիչները, ում տների էլեկտրամատակարարումը, որն ընդհատվել էր Սենդի-ի պատճառով, վերականգնվել էր ընդամենը մի քանի օր առաջ: ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին փոթորկի պատճառով հոսանքազրկված եւս շուրջ 640 հազար տնային տնտեսություններ մինչ այժմ մնում են առանց էլեկտրականության: Ձնամրրիկի նախօրեին Նյու Յորքի իշխանությունը կարգադրել էր տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին, որոնց հեղեղումներ էին սպառնում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` Նյու Յորքում ձնամրրիկն առավելագույն ինտենսիվության կհասնի այսօր երեկոյան: Սպասվում է, որ քաղաքում կգրանցվի մոտավորապես 3 սանիտիմետր անձրեւ եւ մինչեւ 5 սանտիմետր ձյուն, իսկ քամու պոռթկումների արագությունը կհասնի ժամում հարյուր կիլոմետրի: Ձնամրրիկի պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել Նյու Յորքի, Նյու Ջըրզիի, Կաննեկտիկըտի, Փենսիլվենիայի եւ Մասաչուսեթսի օդանավակայաններում: Ավելի քան 1,7 հազար չվերթ չեղյալ է հայտարարված: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.